Կարևոր իրադարձություններ

Մալիում ահաբեկչության հետևանքով առնվազն 134 մարդ է զոհվել

24 Մարտ, 2019 11:33
Մալիում ահաբեկչության հետևանքով առնվազն 134 մարդ է զոհվել

Մարտի 23-ին Մալիի կենտրոնական մասի բնակելի շրջաններից մեկում զինված հարձակման հետևանքով ֆուլբե ցեղի առնվազն 134 ներկայացուցիչ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 110 զոհի մասին: Զոհերի թվում կան հղի կանայք, երեխաներ և մեծահասակ:

Որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ հարձակման կազմակերպիչները դոգոն ցեղի ներկայացուցիչներն են: Սա վերջին տարիների ամենաարյունահեղ հարձակումներից մեկն է, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակության՝ Մալիում գտնվելու ժամանակ: 

Պատիրակության այցի նպատակը անցած տարի երկրում հարյուրավոր մարդկանց կյանք խլած և Արևմտյան Աֆրիկայի Սահել շրջանում տարածվող բռնությունների ալիքը դադարեցնելու միջոցներ փնտրելն է եղել:  

Պատվիրակության անդամները դատապարտել են հարձակումը և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

 

Լրահոս

Դիտել ավելին