Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

73-ամյա տղամարդու ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կգ կանեփ

24 Մարտ, 2019 10:47
73-ամյա տղամարդու ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կգ կանեփ

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով. հայտնում է Shamshyan.com-ը:

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու կիսակառույց շինությունները:


Շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է 12 կգ 300 գ: Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1100 գ:

Ըստ աղբյուրի՝ Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ թմրանյութը պատկանում է իրեն և ինքն է աճեցրել՝ կանեփի սերմեր ստանալու համար:

Ժ. Ավետիսյանն ու նրա տղան՝ 41-ամյա Գարիկ Ավետիսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և որոշ ժամանկ անց բաց են թողնվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին