Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գյումրիում

23 Մարտ, 2019 23:19
Խոշոր ավտովթար Գյումրիում

Այսօր՝ մարտի 23-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի փողոցում: Ժամը 18:30–ի սահմաններում, փողոցի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 35 RU 786 համարանիշի և BMW մակնիշի 35 AO 052 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հարվածել մայթին կայանված Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը ստացել է մարմնական թեթև վնասվածք և տեղում շտապ բուժօգնության աշխատակիցները առաջին բուժօգնություն են ցույց տվել: Ըստ նախնական վարկածի՝ բախումը տեղի է ունեցել BMW-ի և Ford-ի միջև: BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել խաչմերուկից և չկարողանալով արգելակել՝ հարվածել է դիմացից ընթացող Ford մակնիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում ճանապարհային ոստիկանության հետաքննիչները քննչական գործողություններ են կատարել, վթարի հանգամանքները ճշտվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին