Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքում են ԵՄ-ի ինտերնետային բարեփոխումների դեմ

23 Մարտ, 2019 23:51
Գերմանիայի տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքում են ԵՄ-ի ինտերնետային բարեփոխումների դեմ

Գերմանիայի տասնյակ հազարավոր բնակիչներ երթեր են անցկացրել իրենց քաղաքներում՝ բողոքելով ԵՄ-ի ծրագրի դեմ, որը վերաբերում է ինտերնետում հեղինակային իրավունքի բարեփոխումներին՝ հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ խոշորագույն ցույցն անցել է Մյունխենում, որտեղ հավաքվել է մոտ 40 000 մարդ։


Եւս տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Քյոլնում, Համբուրգում, Հանովերում, Բեռլինում։

Բարեփոխման էությունն այն է, որ այսուհետ այնպիսի հարթակներ, ինչպիսին են YouTube-ը եւ Facebook-ը, պետք է իրենց վրա վերցնեն հաստատված հեղինակային իրավունքով նյութերի պատասխանատվությունը, որոնք բեռնվում են իրենց կայքերում։

Բարեփոխման կողմնակիցները պնդում են, որ այն կօգնի հեղինակներին վստահ լինել, որ իրենց կվճարեն աշխատանքի համար։

Իրենց հերթին նախագծի հակառակորդները կարծում են, որ այդ նախաձեռնությունը կհանգեցնի խոսքի ազատության սահմանափակմանը, կվնասի առցանց ռեժիմում կրեատիվությանը եւ կստիպի կայքերին խստորեն ֆիլտրել իրենց հասած ցանկացած տեղեկատվություն։

 

Լրահոս

Դիտել ավելին