Կարևոր իրադարձություններ

Սուդանում հրդեհվել է նախագահական պալատը

23 Մարտ, 2019 20:36
Սուդանում հրդեհվել է նախագահական պալատը

Ուժեղ հրդեհ է բռնկվել Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող նախագահական պալատում:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ծխի սև քուլաները բարձրանում Սուդանի նախագահի նստավայրերից մեկի գլխավերևում:

Հրդեհի բռնկման պատճառներն անհայտ են: Տեղեկություն չկա նաև տուժածների մասին:

Երկրի ղեկավար Օմար ալ-Բաշիրն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանում մեկ տարով:

 

Լրահոս

Դիտել ավելին