Կարևոր իրադարձություններ

Զինծառայողները նույնպես մասնակցել են համապետական շաբաթօրյակին

23 Մարտ, 2019 19:34
Զինծառայողները նույնպես մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում եւ մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երեւանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման եւ ծառատնկման աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաեւ զինված ուժերի զորամասերի զինծառայողները:
 

Լրահոս

Դիտել ավելին