Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

23 Մարտ, 2019 17:12
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11։52-ի սահմաններում Ազատամարտիկների եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai Elisson մակնիշի 243 AF 61 համարանիշի, Isuzu մակնիշի 878 OM 61 համարանիշի եւ Opel մակնիշի 35 ՏT 030 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը, որը շահագործվում է որպես տաքսի, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, իսկ Hyundai-ն էլ բախվել է բեռնատար Isuzu-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին