Կարևոր իրադարձություններ

Արարատում 43-ամյա վարորդը Iveko-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին

23 Մարտ, 2019 15:45
Արարատում 43-ամյա վարորդը Iveko-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին

Արարատի մարզում, այսօր՝ մարտի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 12։10-ի սահմաններում 43-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած Iveko մակնիշի 35 CT 344 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 85-ամյա Աշոտ Հ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվի նշված կենտրոն։ Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին