Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն.Մարության

23 Մարտ, 2019 11:47
Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն.Մարության

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրությանն էր մասնակցում: այդ ընթացքում  քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նշեց, որ շինհրապարակի համապատասխան կահավորման համար իրենց բազմիցս տուգանքներ են նշանակել, և նման նորմատիվներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելուց՝ տարածքում կուտակված աղբի պատճառով:

«Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան, կահավորման մեջ մտնում է նաև մաքրությունը, իրենք պատասխանատու են այդ մաքրության համար և շատ դեպքում այդ նորմերը չեն պահպանվում»,-հայտնեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն, որ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին