Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Հարկային հավաքագրման տեմպերը դանդաղել են. «Ժողովուրդ»

23 Մարտ, 2019 09:36
Հարկային հավաքագրման տեմպերը  դանդաղել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հաշվետվությունից տեղեկացավ, որ եթե այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 94.4 մլրդ դրամ, ապա փետրվարին այդ ցուցանիշը դարձել է 88.1 մլրդ դրամ:

Սակայն մինչ ոմանք կփորձեն գուժել տնտեսության վատ վիճակի մասին, հիասթափեցնենք. այս տարի հավաքագրված հարկային եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էապես աճել են: 2018թ. հունվարին հավաքագրվել էր 89.6 մլրդ դրամի, փետրվարին՝ 84 մլրդ դրամի հարկային եկամուտ: Ընդհանուր կտրվածքով, այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հավաքագրվել է 182.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 173.6 մլրդ դրամի դիմաց: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին