Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը մերժել է Գագիկ Հարությունյանին. «Շաբաթ»

23 Մարտ, 2019 08:14
Նախագահ Արմեն Սարգսյանը մերժել է Գագիկ Հարությունյանին. «Շաբաթ»

Շաբաթ օրաթերթի աղբյուրները հայտնումեն, որ օրերս Արմեն Սարգսյանը մերժել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկի՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Վահե Գրիգորյանը հաճախ է քաղաքական տարբեր գործերով հանդես եկել Սահմանադրական դատարանում, որտեղ էլ գրավել է Գագիկ Հարությունյանի  հարգանքն ու մտերմությունը։

Մրցույթի առաջին փուլն անցած  երեք թեկնածուներից Գագիկ Հարությունյանն Արմեն Սարգսյանին միջնորդել է Խորհրդարանին նորից ներկայացնել  Վահե Գրիգորյանի թեկնածությունը, բայց նախագահը մերժել է իր հետ բավական ջերմ հարաբերություններ ունեցող ԳագիկՀարությունյանին։ Իր մերժումը նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ մի անգամ արդեն խորհրդարանը չի հաստատել Վահե Գրիգորյանի թեկնածությունը և նորից նույն մարդուն առաջադրելը անարգանք կլիներ Խորհրդարանի հանդեպ։ Գագիկ Հարությունյանը նեղվել է այդ մերժումից, քանի որ բոլորին էլ հասկանալի է, որ նախորդ՝ՀՀԿ-ականխորհրդարանի մերժումը որևէ կապ չունի այս Խորհրդարանին ՎահեԳրիգորյանի թեկնածությունը առաջադրելու հետ։Ոմանք կարծում են, որ Արմեն Սարգսյանն իրականումչի  ցանկացելՎահե Գրիգորյանին առաջադրել, քանի որՎահե Գրիգորյանը իր մարդը չէ, իսկ այս չափազանց  կարևոր պաշտոնում Արմեն Սարգսյանը ցանկանում  է տեսնել վստահելի յուրայինի, քանի որ ցանկացած քաղաքական խժդժության դեպքում Սահմանադրական դատարանի դերակատարումը շատ մեծ է լինելու։ Մնում է՝Արմեն Սարգսյանը կարողանա Ազգային ժողովում բավարար ձայներ հավաքել իր թեկնածուի համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին