Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Մեսչյանը դարձել է քաղաքապետ Մարությանի գլխացավանքը. «Շաբաթ»

23 Մարտ, 2019 08:02
Մեսչյանը դարձել է քաղաքապետ Մարությանի գլխացավանքը. «Շաբաթ»

Շաբաթ օրաթերթի տեղեկություններով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իսկականգ լխացավանք է դարձել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար։ Ճիշտ է՝Մեսչյանը շատ սիրված երգիչ է և բավական հաջողած ճարտարապետ, բայց նա իր շատ հնացած մոտեցումներով, կառավարչական, մեղմասած, թույլ կարողություններով, ինչպես նաև թիմային աշխատանքի մեջ չինտեգրվելու պատճառով շատ է խանգարում եռանդուն ո ւերիտասարդ քաղաքապետին ու իր համանման թիմին։

Պարզվում է նաև, որ Մեսչյանի դանդաղկոտության ու միայն նեղ ճարտարապետական մտածողության պատճառով են տուժում բազմաթիվ շինարարական նախագծեր, քանի որ քաղաքացիների և ընկերությունների շատ շինթույլտվություններ չեն տրվում դարձյալ հենց Մեսչյանի դանդաղկոտության պատճառով։ Ի դեպ, այս պաշտոնում Մեսչյանին առաջադրելիս Մարությանն այդքան էլ կողմ չի եղել և առաջարկել է ավելի համապատասխան թեկնածու, սակայն ՔՊ-ական մյուս գործիչների լոբբինգի արդյունքում այսպաշտոնը տրվել է հայտնի արվեստագետին։Այս պայմաններում քաղաքապետին մնում է կամ որևէ կերպ ճանապարհել Մեսչյանին դեպի իր արվեստագիտական աշխարհ, կամ էլ համակերպվել և ստանալ մեծ քանակի անարդար քննադատություն քաղաքի զարգացման տեմպերը դանդաղելու պատճառով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին