Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սարալանջի նորակառույց ճանապարհին․ կա վիրավոր

22 Մարտ, 2019 22:45
Ավտովթար Սարալանջի  նորակառույց ճանապարհին․ կա վիրավոր

Մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին