Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Գլոբալ տաքացման ֆոնին Էվերեստի սառույցները հալչում են՝ ի հայտ բերելով լեռնագնացների սառած դիերը

22 Մարտ, 2019 19:22
Գլոբալ տաքացման ֆոնին Էվերեստի սառույցները հալչում են՝ ի հայտ բերելով լեռնագնացների սառած դիերը

Գլոբալ տաքացման ֆոնին սառույցների հալչելու հետևանքով Էվերեստ լեռան վրա ի հայտ են գալիս նախկինում ձյան մեջ թաղված, ցրտահարության պատճառով մահացած լեռնագնացների դիերը:

Ինչպես նշում է The Guardian-ը, 1922թ. ի վեր Էվերեստի լանջերին՝ տարբեր բարձրությունների վրա, զոհվել է մոտ 300 լեռնագնաց:

Այժմ սառույցների տակից ի հայտ եկող դիերը հեռացվում են լանջերից: Հատկանշական է, որ մեկ դին իջեցնելու գործողությունը կարող է արժենալ մինչև 80 000 դոլար:

«Գլոբալ տաքացման հետևանքով սառույցի շերտն արագորեն հալչում է, ու մահացածների մարմինները, որոնք տարիներ շարունակ թաղված են եղել, ի հայտ են գալիս: Մենք արդեն վայր ենք իջեցրել վերջին տարիներին զոհված լեռնագնացների դիերը, սակայն հիմա էլ ի հայտ են գալիս ավելի վաղ մահացածների մարմինները»,-նշել է Նեպալի լեռնագնացների ընկերակցության նախկին նախագահը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին