Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Ինչու են աշխատանքից ազատվում ԱԺ մաքրուհիները. պարզաբանում է ԱԺ աշխատակազմը

22 Մարտ, 2019 18:56
Ինչու են աշխատանքից ազատվում ԱԺ մաքրուհիները. պարզաբանում է ԱԺ աշխատակազմը

Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանում աշխատող մաքրուհիների աշխատավարձի խնդրի հետ կապված պարզաբանում է ներկայացրել: 

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով:

 

Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի եւ գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է:

«Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային Ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին