Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ ղեկավարը քաղաքացիներին լուրջ լինելու կոչ է արել

22 Մարտ, 2019 17:26
ԱԻՆ ղեկավարը քաղաքացիներին լուրջ լինելու կոչ է արել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կամ կեղծ ահազանգեր են, կամ տեղին չեն։ Այսօր այս մասին ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ըստ նախարարի՝ դրանք «քմահաճ զանգեր» են։

«Այ, մեզ զանգահարում են եւ ասում, թե, իբր, երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել երրորդ հարկից. արդյո՞ք կարող ենք գնալ եւ այն վերադարձնել երեխային։ Կամ էլ զանգում ու ասում են, որ կատուն բարձրացել է ծառը, եւ արդեն չորս օր չեն կարողանում իջեցնել։ Անգամ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել։ Մի կին զանգահարել է Փրկարարական ծառայություն եւ ասել, որ ամուսինը շատ ծանր է, օգնություն է անհրաժեշտ, որպեսզի նրան կարելի լինի մեքենա նստեցնել, քանի որ ինչ-որ տեղ պետք է գնան։ Փրկարարները գալիս են, օգնում, տղամարդուն իջեցնում մեքենայի մոտ, եւ հետո կինն ասում է, որ ժամը 18.00-ին նրանք վերադառնան, որպեսզի ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- դժգոհել է նախարարը։

Նա քաղաքացիներին կոչ է արել չզանգահարել ԱԻՆ նման խնդրանքներով եւ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին