Կարևոր իրադարձություններ

Լոռու զինկոմիսարիատում 31-ամյա քաղաքացին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի հասցեին և կոտրել գույքը

22 Մարտ, 2019 16:42
Լոռու զինկոմիսարիատում 31-ամյա քաղաքացին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի հասցեին և կոտրել գույքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի զինկոմիսարիատից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որ մի քաղաքացի ոչ սթափ վիճակում զինկոմիսարիատում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ՝ տալով վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ, և կոտրել է զինկոմիսարիատի գույքը։

Զինկոմիսարիատ են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վահե Սանթրոսյանն է, ով 20 րոպեից ավելի իր վարքագծով կոպիտ կերպով խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սանթրոսյանը նախկինում դատապարտված է եղել և ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին