Կարևոր իրադարձություններ

Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն. քաղաքապետ

22 Մարտ, 2019 14:25
Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն. քաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ, հայտարարեց, որ Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, իսկ հայտնաբերված խախտումները կուղարկվեն դատախազություն: 

Քաղաքապետը հայտնեց նաև,  որ արդեն 3 ամիս է՝ Կիրովի այգին քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է և, ցավոք, այգում այդ շինությունները իրականացվել են մինչև ներկայիս քաղաքային իշխանությունները:

«2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,-ասաց Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են՝ ամենը կարգի բերելու համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին