Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա և 25-ամյա դանակահարված քաղաքացիներ

22 Մարտ, 2019 13:39
Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա և 25-ամյա դանակահարված քաղաքացիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է նշված աղբյուրը՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ և 25-ամյա Արթուր Գևորգյանը, ով հիվանդանոց է տեղափովել «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց, ինչ հանգամանքներում են դանակահարվել, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին