Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ՀՀ տարածք այլեւս հնարավոր չէ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ տնօրենին հայտնեց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ուներ ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ՝ որոշ այլ պետական կառույցներ ու օլիգարխներ։