Կարևոր իրադարձություններ

Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ.Վանեցյան

22 Մարտ, 2019 12:09
Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը  ուղարկել է ԱԱԾ.Վանեցյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ:

«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - նշեց Վանեցյանը։

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։


 

Լրահոս

Դիտել ավելին