Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը՝ ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդ Մ. Գաբելիան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: