Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգված

22 Մարտ, 2019 11:10
Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգված

Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին