Կարևոր իրադարձություններ

Սեդրակ Քոչարյանն անձամբ է հանդիպումներ ունենում ՀԿ-ներ բացելու համար. «Շաբաթ»

22 Մարտ, 2019 08:34
Սեդրակ Քոչարյանն անձամբ է հանդիպումներ ունենում ՀԿ-ներ բացելու համար. «Շաբաթ»

Քոչարյանական թիմն իր քաղաքական հետագա պլաններին պատրաստվելու համար ակտիվ սկսել է հասարակական կազմակերպություններ բացել Հայաստանի տարբեր քաղաքներում:

Ըստ «Շաբաթ օրաթերթ»-ի տեղեկությունների՝ Սեդրակ Քոչարյանն անձամբ է հանդիպել տարբեր մարդկանց հետ, ում հանձնարարվել է հասարակական կազմակերպություններ բացել: Ավելին, ըստ այդ աղբյուրների՝ այս թևից որոշակի դրամական միջոցներ են տրամադրվում այդ ՀԿ-ների համար: Գումարի չափը որոշվում է նրանով, թե ամեն ՀԿ բացողը քանի մարդ կարող է ներգրավել իր հասարակական կազմակերպությունում: Թվերը տատանվում են ամսական 1.000-3.000 ԱՄՆ դոլարի շրջանակներում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀԿ-ներ բացելու տրամաբանության մեջ է գործում նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Նա և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը համատեղ հասարակական կազմակերպություն են հիմնել: Բացի այդ, ՀԿ-ներ բացելու գործին են լծվել նաև մի շարք նախկին ՀՀԿ-ական գործիչներ:

Թե այդ հասարակական կազմակերպություններից կոնկրետ որ մեկին է գումարներ հատկացնում Սեդրակ Քոչարյանը, դեռ պետք է պարզել, սակայն բոլորը գործում են ՀԿ-ներ բացելու տրամաբանության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին