Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Քարամյանի գործով․«Շաբաթ»

22 Մարտ, 2019 08:22
Նոր մանրամասներ Քարամյանի գործով․«Շաբաթ»

Շաբաթ օրաթերթին հայտնի է դարձել, որ  Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ղեկավարած «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինականական աշխատանքներում հայտնաբերվել են խախտումներ:

Մեր ունեցած տեղեկություններով,  երիտասարդ մասնագետների համար տրամադրվող բնակարանների շահառուներ դարձել են տրամադրման  չափանիշներին չհամապատասխանող անձինք: Այժմ ընթանում են ստուգումներ՝ հասկանալու բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերողներից՝  ով է շահառու, ով ոչ: Ովքեր իրական շահառու են բնակարան չեն կորցնի, ովքեր շահառու չեն կզրկվեն բնակարաններից:

Փորձեցինք կապ հաստատել  «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի և նախագահ Արսեն Քարամյանի հետ, նա հրաժարվեց մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք. օրեր առաջ մամուլում  տարածվեց, որ քննչական կոմիտեն Պետգույքի կառավարման կոմիտեից  առգրավել է Արսեն Քարամյանի ՀԿ-ին օտարված  պետական գույքի գործարքի փաստաթղթերը։

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարված  գույքը գնահատվել է  արժեքի 0.72 %-ի չափով: Գույքի շուկայական արժեքը կազմել է 499 մլն դրամ, սակայն ՀԿ-ն վճարել է 50 մլն դրամ, ներառյալ հողամասի կադաստրային գինը՝ մոտ 47 մլն դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին