Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Ավազակային հարձակում Արմավիրում. հնչել են կրակոցներ

21 Մարտ, 2019 22:07
Ավազակային հարձակում Արմավիրում. հնչել են կրակոցներ

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորվածղ անձիք, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 284 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:

Ըստ աղբյուրի՝ նրանց  գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև հարձակում կատարածները դիմել են փախուստի:

 Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև որսորդական հրացան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին