Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ

21 Մարտ, 2019 19:43
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել 2 երիտասարդ տղաների:

Ինչպես հայտնում է  նշված աղբյուրը՝ պարվզել է, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ:

Աղբյուրի  տեղեկություններով՝ այս պահին վիրավորները տեղափոխվել են վիրահատարան: Ոստիկանները պարզել են, որ նրանք դանակահարվել են կենտրոն վարչական շրջանում գործող Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի մոտ գտնվող փողոցներից մեկում:

Մանրամասները՝ սսկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին