Կարևոր իրադարձություններ

Դիպլոմայինների և կուրսայինների վաճառքը կարգելվի

21 Մարտ, 2019 18:46
Դիպլոմայինների և կուրսայինների վաճառքը կարգելվի

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը  առաջարկել է սահմանափակել սովորողի կողմից ինքնուրույն կատարման աշխատանքների վաճառքի գովազդը:

Ըստ նախագծի` գիտական ուսումնասիրություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Սակայն այսօր գովազդի տարբեր եւ բազմազան միջոցներով վաճառվում են կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում կիրառվող աշխատանքները`ռեֆերատներ, կուրսայիներ, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ: Այս կեղծումները պարզապես խաթարում են կրթական ոլորտի ցուցանիշները, շրջանավարտների ինքնուրույն աշխատելու կարողությունները:

Հովհաննես Հովհանիսյանը կարծում է՝ կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշ ամբիոններում ամեն տարի նույն թեման են առաջարկում կուրսայինների, դիպլոմայինների համար: Ուսանողներն էլ, բնականաբար, տեսնելով նույն թեման, մոռանում են ինքնուրույն մտածելու և աշխատելու մասին: Հարցի լուծման համար Հովհանիսյանը հորդորեց՝ առաջին հերթին բուհերում հետևողական և զգոն լինեն առաջակվող թեմաների ընտրության հարցում:

Մեծ թիվ են  կազմում այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են նմանատիպ աշխատանքների վաճառքով: Պատգամավորը ներկայացրեց նաև գնացուցակ, թե կազմակերպությունները հիմնականում ինչքանո՞վ են վաճառում այդ աշխատանքները. 

«Ռեֆերատները գրվում են 3000 դրամով, կուրսայինները`5000, դիպլոմայինները`7-8000 դրամով, որոշ տեղերում էլ էջերով են հաշվում, ինչպես`ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800 և այլն»:

Նման կազմակերպություները, կարծես ուսանողի դիպլոմայինները կամ կուրսայինները փախցնելու աշխատանքով զբաղված լինեն:

Հովհաննիսյանը հայտնեց, որ լինում են նաեւ այսպիսի դեպքեր` ուսանողները տանում են իրենց աշխատանքները պատճենահանելու, այդ կազմակերպությունները պահում են, հաջորդ ուսանողին վաճառում: Պատգամավորն անձամբ տեղյակ էր, որ Հոգեբանության ֆակուլտետեում նման դեպք եղել է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին