Կարևոր իրադարձություններ

Ինչպես նշել Քաղաքացու օրը. Փաշինյանն առաջարկում է հանրային քննարկումներ ծավալել

21 Մարտ, 2019 15:44
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Ինչպես նշել Քաղաքացու օրը. Փաշինյանն առաջարկում է հանրային քննարկումներ ծավալել

Թե հատկապես ինչպես է պետք նշել «քաղաքացու օրը»՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում:

Հ.Գ. Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:

 

Լրահոս

Դիտել ավելին