Կարևոր իրադարձություններ

Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման մասին

21 Մարտ, 2019 14:19
Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման մասին

«Չեմ ընդունում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը, որ  էթիկայի խախտում  եմ թույլ  տվել, այդ որոշումը վիճարկվելու է դատական կարգով»,- այս մասին այսօր ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարությունն այն մասին , որ էթիկայի խախտում է արձանագրվել Սանասարյանի գործողություններում։

«Ես անձամբ համաձայն չեմ իրավաբանների հետ։ Նախ պետք է վարույթ չհանձնվեր, բայց ուրախ եմ, ամեն դեպքում, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, եւ ես ամեն ինչ կանեմ, եւ ամեն ձեւ կնպաստեմ, որ ոչ միայն այդ  հանձնաժողովը, այլեւ մնացած կառույցներն, իրենց իրավասության շրջանակներում, գործեն»,– հայտարարել է Դավիթ Սանասարյանը։

Վերջինս ցանկացել է տեսնել, թե նախկինում  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քանի պաշտոնյանի վերաբերյալ է որոշումներ ընդունել.

Դիտակմանը, որ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, նա ասաց. «Իմ գլխին 11 տարի է սեւ ամպ է կուտակվում, ես այդ սեւ ամպերն ինձ չեն անհանգստացնում»։

 

Լրահոս

Դիտել ավելին