Կարևոր իրադարձություններ

Պոլսո պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից առաջադրված մասնավոր թեկնածու չկա. Մայր Աթոռ

21 Մարտ, 2019 11:33
Պոլսո պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից առաջադրված մասնավոր թեկնածու չկա. Մայր Աթոռ

Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին:

Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին, հավասար պայմանների մեջ են գործելու»,-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին