Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս է երկրից փախել Բուլկի Արամը. «Շաբաթ»

21 Մարտ, 2019 08:41
Ինչպե՞ս է երկրից փախել Բուլկի Արամը. «Շաբաթ»

 «Շաբաթ» օրաթերթի աղբյուրների  շուրջ պտտվող լուրերի համաձայն Բուլկի Արամը՝ Արամ Հարությունյանը՝  ԱԺ նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարարը,  Հայաստանի սահմանը լքել է դիվանագիտական պետհամարանիշ ունեցող մեքենայով: Որից հետո էլ Հայաստանում դիվանագիտական պետհամարանիշ ունեցող որոշ մարդկանց ձեռքից հետ են վերցրել համարները:

Հատուկ քննչական ծառայությանից և ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք Արամ Հարությունյանը սահմանը լքել է նշված ձևով, անձնագիրն իր մոտ է եղե՞լ, թե՞ հարուցված քրեական գործից հետո վերցրել են , հետախուզումը միջազգա՞յին է համարվում,  թե՞ ոչ :

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այս մասին ասաց.  «Մենք գործով նման տվյալներ չենք ասում, կարող եք դիմել ոստիկանություն, քանի որ Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է, իսկ ընթացքի մասին հենց ոստիկանությունը պետք է ասի»:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց.

«Հիմա հայտարարված է հետախուզում  հայտնաբերելու ուղղությամբ՝ ոստիկանությունն համապատասխան գործունեությունը շարունակվում  է»:  Մեր հարցին՝ Պարոն Գաբիրելյան մեզ անհրաժեշտ է տեղեկանալ՝ ունե՞ք տեղեկություն, որ դիվանագիտական համարներով է Հայաստանը լքել Արամ Հարություննյանը, Գաբրիելյանը պատասխանեց.

«Ես Ձեզ արդեն ասացի՝ հայտաբերելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան գործունեությունը շարունակվում է և վերջ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին