Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից

20 Մարտ, 2019 23:49
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից

Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:

Նշվում է, որ երեխայի վիճակը բժիշկներն այժմ գնահատում են որպես բավարար, բժշկական հաստատությունում նրան պահել շարունակելու հիմքեր չեն տեսնում:

Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի՝ բնակչության սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Սվետլանա Խոխլովան հայտնել է, որ երեխան սկզբնական շրջանում կմնա իրենց կառույցին ենթակա հատուկ հիմնարկում, հետագայում չի բացառվում, որ նրա խնամակալությունը կստանձնեն մոր ազգականները:

Խոխլովան նշել է, որ գրավոր դիմումներ երեխայի խնամակալությունն իրենց վրա վերցնելու համար ընտանիքի անդամները դեռ չեն ներկայացրել, սակայն բանավոր կերպով հայտնել են, որ պատրաստ են իրենց մոտ տանել աղջկան:

 

Լրահոս

Դիտել ավելին