Կարևոր իրադարձություններ

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

20 Մարտ, 2019 21:35
Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր սկզբնաղբյուրը, մարտի 16-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին