Կարևոր իրադարձություններ

Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում

20 Մարտ, 2019 20:04
Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում

Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը ժողովրդական հերոսի կոչում է շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը հրաժարական է տվել նախօրեին, գրում է gazeta.ru-ն:

Հրամանը Տոկաևն արդեն ստորագրել է, Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած նախկին նախագահին շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղն» ու «Հայրենիք» շքանշանը:

Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին