Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Չարենցի փողոցում. ոստիկանները բացահայտել են կատարվածը

20 Մարտ, 2019 18:40
Դանակահարություն Չարենցի փողոցում. ոստիկանները բացահայտել են կատարվածը

Մարտի 19-ին՝ ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն և «մեջքի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1966 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն:

Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով: 

Նշանակվել են ԴԲՓ-ներ: 

Ոստիկանության Մարաշի բաժանմուքնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել 1995 թ. ծնված Գեղամ Թ.-ն, 1995 թ. ծնված Լևոն Կ.-ն, 1987 թ. ծնված Ժորա Հ.-ն և 1995 թ. ծնված Արմեն Մ.-ն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Գեղամ Թ.-ին և Լևոն Կ.-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Հ.-ին և Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 

Գեղամ Թ.-ն և Լևոն Կ.-ն ձերբակալվել են: 

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: 

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին