Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը ներկայացնում է PaySticker-ի առավելությունները և առաջարկում այն օգտագործել անկանխիկ վճարումներ կատարելիս

20 Մարտ, 2019 18:34
Ամերիաբանկը ներկայացնում է PaySticker-ի առավելությունները և առաջարկում այն օգտագործել անկանխիկ վճարումներ կատարելիս

Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ տեսանյութի միջոցով:

Հիշեցնենք, որ Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):

Նշենք նաև, որ մինչև ս.թ. հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով: Մասնավորապես, այն հաճախորդները, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1,500,000 ՀՀ դրամի չափով, ապա կարող են  այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ մուտքերի դեպքում` 1,500 ՀՀ դրամ արժեքով: Նշված արժեքով  Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաև Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերիցէ և դասվում է երկրի
ամենակայուն ևխոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:«Ամերիաբանկ» ՓԲԸ
ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ
բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2018թ.տարեկանարդյունքներովԱմերիաբանկըՀՀբանկայինհամակարգիառաջատարն
էհիմնականֆինանսականցուցանիշներով9ակտիվներ,պարտավորություններ,վարկային
պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելելwww.ameriabank.am:
 

Լրահոս

Դիտել ավելին