Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ի պատիվ առաջին նախագահի անվանափոխվեց Նուրսուլթան

20 Մարտ, 2019 16:03
 Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ի պատիվ առաջին նախագահի անվանափոխվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է ria.ru-ն: 

«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shabat.am-ը, Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահի:

 

Լրահոս

Դիտել ավելին