Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի նորանշանակ նախագահն առաջարկել է Աստանան անվանակոչել ի պատիվ Նուրսուլթան Նազարբաևի

20 Մարտ, 2019 14:23
Ղազախստանի նորանշանակ նախագահն առաջարկել է Աստանան անվանակոչել ի պատիվ Նուրսուլթան Նազարբաևի

Ղազախսըտանում ցանկանում են եկրի մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Նման առաջարկով հանդես է եկել Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը, հայտնում է tengrinews.kz կայքը:

Նրա խոսքով, մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: «Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: Կցանկանայի հավելել, որ այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016թ. նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Տոկաևը:

 

Լրահոս

Դիտել ավելին