Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար

20 Մարտ, 2019 13:21
Շիրակի մարզում «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մարտի 19-ին, 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով։

Շիրակի մարզային վարչություն է դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։

Վ. Սարգսյանը հայտնել է նաև, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին և այն ի պահ են հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։

Երեկ, ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին և բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին