Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին

20 Մարտ, 2019 11:26
Խոշոր ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի և Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչը, իսկ մեկին՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին