Կարևոր իրադարձություններ

Մարտի 23-ին՝ համապետական մարքության օրը, ակնկալում ենք 125-150 հազար քաղաքացու մասնակցություն. Պապիկյան

20 Մարտ, 2019 10:42
 Մարտի 23-ին՝ համապետական մարքության օրը, ակնկալում ենք  125-150 հազար քաղաքացու մասնակցություն. Պապիկյան

 Այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարտի 23-ին՝ համապետական մարքության օրը, ակնկալում են  125-150 հազար քաղաքացու մասնակցություն:

Պապիկյանը նշել է՝  այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ եւ շուրջ 447 աղբակույտեր, որոնք Հայաստանում առկա են:

«Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդատներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն ոչ: Իհարկե, կան նաեւ սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են եւ բոլոր հնարավոր տեղերը, որորնք աչքից հեռու են եւ կարելի է թաքցնել աղբը»,- հայտնել է  նախարարը:

Պապիկյանը ասել է, որ իրենք չեն տիրապետում Հայաստանում աղբի քանակի ու կառուցվածքի մասին տեղեկություններին.

«Կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական մի ընկերություն: Այս ընկերությունը կիրականացնի թե աղբի կառուցվածքի, թե քանակի ուսումնասիրություն, թե տաևրեկան Հայաստանում ինչքան աղբ է կուտակվում: Սրանից ելնելով մենք կարող ենք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,-հայտնել է Պապիկյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին