Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում տարեց կնոջն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

20 Մարտ, 2019 10:30
Լոռու մարզում տարեց կնոջն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի Մեծավան գյուղի` 1937 թվականին ծնված բնակչուհու բնակարան և օգտվելով նրա՝ քնած լինելու հանգամանքից՝ ձեռքով փակել են նրա բերանը, կապել աչքերը ու հափշտակելով կանխիկ գումար, դրամապանակներ և ոսկյա մատանի՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 1937թ. ծնված կինը ճանաչվել է տուժող:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին