Կարևոր իրադարձություններ

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կդառնա մշակույթի փոխնախարա՞ր. «Իրատես»

20 Մարտ, 2019 09:56
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կդառնա մշակույթի փոխնախարա՞ր. «Իրատես»

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվելու է նոր վերաձևափոխվող ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը:

Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից. «Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ և կատարում եմ իմ լիազորությունները որպես Երևանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է , որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երևան քաղաքին և մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահին՝ 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ՝ իմ օրակարգում նման հարց չկա»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին