Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Ով է Արցախի նախագահի՝ «Սասնա ծռերի» և Սամվել Բաբայանի «միասնական թրծված թեկնածուն». «Փաստ»

20 Մարտ, 2019 08:42
Ով է Արցախի նախագահի՝ «Սասնա ծռերի» և Սամվել Բաբայանի «միասնական թրծված թեկնածուն». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» և Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի և տեղի ակտիվիստներից՝ Մխիթար Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով:

Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին