Կարևոր իրադարձություններ

Ամոթալի վճիռ

16 Հոկտեմբեր, 2015 10:07
Ամոթալի վճիռ

Hraparak.am-ը գրում է. «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել խոսքի ազատության խախտում: Դատարանը եզրակացրեց, որ ժողովրդական հասարակությունում պարտադիր պայման չէ պարոն Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել, որպեսզի պաշտպանվեն հայկական համայնքի իրավունքները»,- գրված է ՄԻԵԴ կայքում: ՄԻԵԴ-ը մերժեց Շվեյցարիայի հայցը, միաժամանակ մերժելով Հայաստանի դիրքորոշումը, որը նեգրավված էր այս գործում որպես երրորդ կողմ եւ հայ ու միջազգային փաստաբանների խումբ էր գործուղել Ստրասբուրգ:

Հայկական պատվիրակության կազմում էին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Այս գործի քննությանն անգամ հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին էր մասնակցում։ Հայտնի չէ, թե ինչ նստեց այս դատավարությունը մեր պետության վրա, ենթադրում ենք, որ էժան չէր, բայց ամենազարմանալին այն է, որ անգամ պարտությունից հետո մերոնք փորձում են ԵԴ վճիռը որպես հաղթանակ ներկայացնել։ 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին