Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Գեորգի Մուրադյանը՝ Մեծ Բրիտանիայում դեսպան դառնալու և Օդեսան «կարոտելու» մասին. Հրապարակ

20 Մարտ, 2019 07:51
Գեորգի Մուրադյանը՝ Մեծ Բրիտանիայում դեսպան դառնալու և Օդեսան «կարոտելու» մասին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.  Ճի՞շտ են տեղեկությունները, որ ամեն ինչ արվում է, որ Դուք Անգլիայում դեսպան դառնաք՝ հարցրինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, կրկին ԱԳՆ տեղափոխված, Հովիկ Աբրահամյանի երբեմնի աջ ձեռք, Օդեսայի նախկին գլխավոր հյուպատոս Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին։ «Ես նման տեղեկություն չունեմ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ապաեւ` որեւէ ցանկություն չունեմ Անգլիայում դեսպան աշխատելու»:

Իսկ որտե՞ղ ունեք ցանկություն: «Կդժվարանամ ասել, եթե անկեղծ` այս պահին դեսպան աշխատելու ցանկություն չունեմ»: Բայց ասում են` լրջորեն պայքարում եք Մեծ Բրիտանիայի համար։ «Անիմաստ մարդիկ ենք դրանք»: Եթե շանս տրվեր, ո՞ր երկիրը կնախընտրեիք։ «Լատարեյա չի՝ վերադասն է որոշում»: Իսկ չե՞ք կարոտում` «Ա՜խ, Օդեսա` ժեմչուժինա ու մորյա»: «Չէ, որովհետեւ շատ ակտիվ կապի մեջ եմ ու կարծես չեմ էլ գնացել էնտեղից»: Հանդիպո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանին: «Երբեմն` այո»: Ի՞նչ կապի մեջ եք իր հետ։ «Հիմա ես ու Դուք ի՞նչ կապի մեջ ենք միմյանց հետ»: Արտահոսք ենք ապահովում՝ թիմից։ «Աաա, չգիտեի»: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին