Կարևոր իրադարձություններ

Գույքահարկի արտոնություններ կտրամադրվեն սոցիալական մի շարք խմբերի

19 Մարտ, 2019 20:56
Գույքահարկի արտոնություններ կտրամադրվեն սոցիալական մի շարք խմբերի

Երևանի ավագանին մարտի 19-ին կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի, արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի խուլերի միավորում» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2018թ. ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվություններին:

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Ավագանին հաստատել է որոշման նախագիծը:

Ըստ ավագանու մել այլ որոշման՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները:

 

Լրահոս

Դիտել ավելին