Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մեծ պողոտայում դանակահարվածը գիտակցության չգալով՝ մահացել է

19 Մարտ, 2019 20:27
Տիգրան Մեծ պողոտայում դանակահարվածը գիտակցության չգալով՝ մահացել է

 Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ քիչ առաջ   վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Տիգրան Մեծ պողոտայում դանակահարված երիտասարդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 23-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին