Կարևոր իրադարձություններ

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին. Փաշինյան

19 Մարտ, 2019 20:00
Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին. Փաշինյան

 Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, ինչպես իրենք։

 Նա նշեց, որ շատ կարեւոր է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը, եւ այս առիթով հայ եւ ադրբեջանցի օգտատերերին կոչ արեց համացանցում չհայհոյել, չվիրավորել իրար․

«Կարեւոր ենք համարում նաեւ սպասվող երկխոսությունը: Երբ միջազգային հանրությունը խոսում է հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, ի՞նչ նկատի ունի, ով պետք է դա անի: Չեմ կարծում, որ միայն յուրաքանչյուր նախագահ պետք է իր հասարակությանը խաղաղության նախապատրաստի: Կարծում եմ, որ ես պետք է մասնակցեմ ադրբեջանական հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն եւ հակառակը: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ասելիք ունի՞ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին: Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար: Բայց նման մոտեցումը չի կարող միակողմանի լինել: Կարեւոր է կառուցողական մթնոլորտը: Դա բոլորովին չի նշանակում մոտեցումների ընդհանրություն: Բայց մենք շփվում ենք եւ դա շատ կարեւոր է»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին